Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ շրջաբերականում մասնավորապես նշվում է, որ մարտի 21-27-ը առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները, ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով, գարնանային արձակուրդ չեն ունենա:

Հունվարին, հիշեցնենք, առողջապահության նախարարության միջնորդությամբ, սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությամբ պայմանավորված՝ ձմեռային արձակուրդը երկրաձգվել էր երեք շաբաթով:




Լրահոս