Armenian text to speach

ԱԻՆ-ում կարեվորում են մարզերի սեյսմիկ անվտանգությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցները ստուգողական այցեր են կատարել Գյումրի, Ախուրիկ, Շիրակամուտ եւ Վանաձոր համալիր դիտակետեր:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Շիրակի եւ Լոռիի մարզեր կատարած շրջայցի նպատակը ՀՀ մարզերի եւ բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների ներառման ընթացքին հետեւելն էր: Հանդիպումներ եւ քննարկումներ են եղել Շիրակի եւ Լոռիի մարզպետարանների՝ մարզերի զարգացման ծրագրերի կազմման պատասխանատու մասնագետների հետ. հարցի կարեւորությունը ներկայացվել է մարզպետարանների քաղաքաշինության վարչությունների աշխատակիցներին, տրվել են բացատրություններ եւ ցուցումներ:
Պայմանավորվել են, որ մարզերի (համայնքների) առաջիկա զարգացման ծրագրերի կազմման ընթացքում ՀՀ ԱԻՆ կներկայացվեն սահմանված կարգով հաստատված հայտեր, որոնց հիման վրա մարզերին (համայնքներին) ,Սեյսմիկ պաշտպանության ծառայությունե գործակալության կողմից կտրվեն սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձեւ:
Նախատեսվում է նմանատիպ խորհրդատվություն անցկացնել նաեւ ՀՀ մյուս մարզերում:



Լրահոս