Ազատության հրապարակից բերման են ենթարկվել բողոքի ակցիայի մասնակիցներ. «Նոր Հայաստան» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել.

«Քիչ առաջ ոստիկանությունը Ազատության հրապարակից ապօրինի կերպով բերման է ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության կազմակերպած՝ «Ոչ բռնապետտությանը» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին: Ակցիային մասնակցել են «Հայ կանանց ճակատ»-ի անդամ մոտ մեկ տասնյակ կանայք»:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»




Լրահոս