Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում, հուլիսի 10-ին, ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` Երեւանի Բուսաբանական այգու տարածքում այրվել է 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում` 160 հակ պահեստավորված անասնակեր, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 123/1 տան մոտակայքում` 50 քմ խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից դեպի Թանահատ վանական համալիր տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` 4000 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 2-րդ դպրոցի խաղադաշտում` 2 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: