Ազատամարտիկ, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը և Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը արդեն ներկայացրել են իրենց փաստաթղթերը Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ իշխող «Հանրապետական» կուսակցությունն առաջադրել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի թեկնածությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սասուն Միքայելյանի, ինչպես նաև ինքնաառաջադրվել է անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը:
Թեկնածուների գրանցման փաստաթղթերը թեկնածուների գրանցումը կատարվելու է մարտի 18-ից մինչև 23-ը: