Ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել 2 դիմակավորված անձանց կողմից Լ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Վայոց Ձորի մարզի Արենի գյուղից բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Լևոն Մ.-ին, 1989 թ. ծնված Միհրան Կ.-ին և 1989 թ. ծնված Հարություն Հ.-ին: Պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել են Լևոն Մ.-ն և հունիսի 25-ին գողություն կատարելու համար Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկված Աշոտ Շ.-ն: 
Լևոն Մ.-ն և Աշոտ Շ.-ն ներկայացվել են քննչական բաժին: 
Հանցագործության գործիք դանակը, դիմակները և ձեռնոցներն առգրավված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս