ՀՈՐԻՆԱԾ ԵՐԿՐԻ ԱԽՔ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, որ երիտասարդ տարիներին իր ուժերը փորձում էր լրագրության դաշտում, ի վերջո, տարիներ անց տեղափոխվեց քաղաքականության ոլորտ եւ իր գործունեությամբ բազում արատավոր երեւույթներ հիմնեց այնտեղ: Բայց հիմա կարծեք թե կրկին որոշել է վերադառնալ լրագրությանը:
Հավանաբար, շատերի մոտ հարց առաջացավ. ինչո՞ւ ենք հիշել “Օրինաց երկիր” կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի տխրահռչակ անցյալը: Բացատրենք. երեկ պատահաբար պարզեցինք, որ ԱԽՔ-ն իր կասկածելի հեղինակության վրա դրական հետք թողնելու նպատակով, ՕԵԿ-ի հեղինակության բարձրացման համար էլեկտրոնային լրատվամիջոցներ է հիմնել: Բնականաբար, “Պստիկ .am”, “Ճստիկ .am” մակարդակի կայքերը նա գրանցել է ոչ ամենեւին իր անունով, նույնիսկ հասցե չունեն: Սակայն բավական է նայել կայքերում հարցազրույց տվողների (դրանք բացառապես ՕԵԿ-ականներ են), գովազդատուների (ՕԵԿ-ականների, գյուղնախարար Սերգո Կարապետյանի արտադրանքներն են) ցանկը, արդեն բավական է հասկանալու համար, թե ում հետ գործ ունենք: Ու թերեւս դրա համար է, որ այդ կայքերը ընթերցող էլ չունեն:
Կարճ ուսումնասիրությունից հետո պարզեցինք, որ այդ կայքերում անտաղանդ ռեպլիկներ են հրապարակվում բոլոր նրանց հասցեին, ովքեր ԱԽՔ-ի կամ նրա անձնական էգ առյուծի հասցեին քննադատական որեւէ միտք են արտաբերում: Ի դեպ, նախօրեին ՕԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանի տարածքում կուսակցության կազմակերպչական աշխատանքների պատասխանատուն այսուհետ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն է: 
Հատկանշական է, որ այդ լրատվամիջոց կոչվածները բավական ակտիվորեն սեւ քարոզչություն են իրականացնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ: Ու նման “շառոտ վեմարդկային ռեպլիկները” համացանցում լայն տարածում են գտնում ԱԺ ՕԵԿ խմբակցության աշխատակիցների, ՕԵԿ-ական պատգամավորների օգնականների կամ նրանց ֆեյքերի անունից: Ասվածի ապացույցները “Ժողովուրդ”-ի խմբագրությունում են: 
Ա՛յ հենց սրա համար էինք պնդում, որ հորինած երկիր կառուցելուց, ընտրողների վստահությունը վաճառելու գնով “աղքանալուց” հետո հիմա էլ Արթուր Բաղդասարյանը ցանկանում է իր կեղտոտ ոտքերով ու իմիջով լրատվական դաշտ մտնել՝ ապականելու նաեւ մեր ոլորտը: Թերեւս չստացվի. քանի որ քաղաքականապես փչացածներն ընդհանրապես երկար ժամանակ չեն կարող աճպարարությամբ լսելի դառնալ, նրանց ժամանակներն անցել են: Հայ հասարակությունը լավ գիտի, թե ով է ԱԽՔ-ը, ինչի գնով կարողացավ մի քանի տարվա մեջ դառնալ ամենահարուստ պաշտոնյաներից մեկը:
Շարունակությունը՝ կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում (578)




Լրահոս