Այլևս ոչ մի բան չսպասեք իմ հորից. Սեդա Ազնավուրը ` Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շառլ Ազնավուրի ավագ դուստրը` Սեդա Ազնավուրը, սոցցանցի իր էջում գրառում է կատարել` կապված Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու  վերաբերյալ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի հետ: Նա մասնավորապես գրել է.

«Ինչ-որ մեկը չի հավանել իմ գրառումը և ջնջել  տվել այն: Ամո՛թ նրանց, դուք միանշանակ սխալ եք, պարո՛ն Սարգսյան: Այլևս ոչ մի բան չսպասեք իմ հորից, եթե դուք չեք ուզում որևէ լավ գործ անել` ազատ արձակել Վարդան Պետրոսյանին:  Ես գիտեմ, որ նա իր քաղաքական հայացքների զոհն է, դա արդար չէ»:

Հիշեցնենք, որ Սեդա Ազնավուրը  2015 թվականի հունվարի 29-ին հանդես եկավ Սերժ Սարգսյանին ուղղված խնդրանքով, որտեղ ասվում էր.

«Հարգելի՛ ՀՀ նախագահ,  քանի որ Դուք իմ հանրաճանաչ հոր ընկերն եք, ով ներգրավված է Հայաստանի բարելավմանն ուղղված գործերում, դուք կարող եք երջանկացնել նրա դուստր Սեդային և ազատ արձակել Վարդան Պետրոսյանին. չեք կարծու՞մ, որ նա արդեն վճարել է իր արածի համար: Շնորհակալ եմ անչափ իմ խնդրանքը միգուցե աչքի անցկացնելու համար»:

Ի պատասխան Սեդա Ազնավուրի նամակին` Սերժ Սարգսյանը ասել էր, որ նկատի կունենա Ազնավուրի դստեր խնդրանքը.

«Սիրով նկատի կառնեմ ձեր նամակը: Ես նույնպես մեծ հույսեր ունեմ Վարդան Պետրոսյանի վրա, որ կարողանա ուժ գտնել և մեզ օգնել, որպեսզի կարողանանք լուծել այս թնջուկը և ներման գործընթացը հնարավոր լինի արագ իրականացնել»:




Լրահոս