Ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 126 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանությունը բացահայտել է ընթացիկ եւ նախկին տարիներին կատարված հանցագործությունների 126 դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ 126 դեպքից բացահատվել է սպանության 6, սպանության փորձի` 1, ավազակության` 6, գողության` 56 /որոնցից 32-ը` բնակարանային/, խուլիգանության` 2, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման` 7, մարմնական վնասվածք պատճառելու` 21, կողոպուտի 1, խարդախության 12 եւ 14 այլ դեպքեր /ԱՏՄ փախցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փաստաթղթերի կեղծման, մաքսանենգության, մարդու առեւտրի, անձին ազատությունից ապօրինի զրկելու, կաշառակերության եւ այլն/:
Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 13 եւ այլ երկրների կողմից հետախուզվող 23 անձ, ովքեր հետախուզվել են ՌԴ, ԻԻՀ եւ Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից:
Նույն ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում՝ այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել եւ ՀՀ է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 27 անձ, որոնցից 2-ը՝ այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել են գործուղման մեկնած քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների նախաձեռնությամբ: Հայտնաբերվել է նաեւ որպես անհայտ կորած հետախուզման մեջ գտնվող 1 անձ:




Լրահոս