Դիտելով հեռուստահաղորդումը՝ տուժողը ճանաչել է իրեն կողոպտողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 63-ամյա կինը հայտնել է, որ երեք շաբաթ առաջ իրենց շենքի մուտքում գողացել են իր ոսկյա շղթան, և օրերս դիտելով “Հերթապահ մաս” հեռուստահաղորդումը՝ ինքը ճանաչել է իրեն կողոպտողին:
Ոստիկանները պարզել են, որ տվյալ անձնավորությունը՝ 1986 թ. ծնված Արտակ Ա.-ն, Էստոնական փողոցի թիվ 3 շենքի մուտքում հափշտակել է ոստիկանություն զանգահարած կնոջ պարանոցի ոսկյա շղթան` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս