Տան հողամասում 3 մետր խորությամբ փոս է գոյացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 10.35-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Արին գյուղում` Վ. Կոստանյանին պատկանող հողամասում, առկա է փոս (60 սմ լայնություն, 70 սմ երկարութուն եւ 3 մ խորություն): Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում հողամասում առաջացել է 4 քմ եւ 3 մ խորությամբ փոս: Բնակչին առաջարկվել է փոսը լցվել հողով եւ սահմանազատել տարածքը:




Լրահոս