ՀՀ Վճռաբեկ դատարանի` 29.05.2013թ. որոշմամբ Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” կուսակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել. հայտնում է ՎՏԲ բանկի պաշտոնական կայքը:
2010 թվականի նոյեմբեր ամսից “ՏԲ-Հայաստան” բանկը բանակցություններ էր տանում պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ, բանկի վարկառու Տիգրան Ստեփանյանի հետ` կապված վերջինիս կողմից բանկի առջև ունեցած պարտավորությունները չկատարելու հետ: Սկսած 2011 թվականի նոյեմբերից` “ՎՏԲ-Հայաստան” բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին:
Տիգրան Ստեփանյանի կողմից բանկի առջև ունեցած պարտավորությունների չկատարման կապակցությամբ 10.09.2012թ. “ՎՏԲ-Հայաստան” բանկը հայց էր ներկայացրել դատարան ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:
Տվյալ պահին վարույթը գտնվում է գույքագրման փուլում: