ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ երկիրը պլանավորում է մոտ օրերս բալիստիկ հրթիռների և միջուկային մարտագլխիկների նոր փորձարկումներ անցկացնել, փոխանցում է BBC-ն:
Նրա խոսքով՝ պլանավորված փորձարկումները կոչված են ստուգել Հյուսիսային Կորեայի միջուկային արսենալի հուսալիությունը:
Անցած վերջին շաբաթվա ընթացքում ԿԺԴՀ առաջնորդը նմանատիպ մի շարք հայտարարություններ է արել:
Բոլոր հայտարարություններն արվել են՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ընդլայնման ֆոնին:
Միջազգային փորձագետները կասկածի տակ են դնում ԿԺԴՀ-ի մոտ միջուկային մարտագլխիկների առկայությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան