British Airways ավիաընկերությունը 2016թ. մայիսի 1-ից կդադարեցնի դեպի Ադրբեջան թռիչքները, փոխանցում է Trend.az-ը:
Գործակալությունը, հղում անելով ընկերության Բաքվի ներկայացուցչությանը, հայտնում է, որ Լոնդոն-Բաքու-Լոնդոն երթուղով վերջին թռիչքը կիրականացվի ապրիլի 29-ին:
Ընկերությունում թռիչքների դադարեցումը մեկնաբանել են պահանջարկի անկմամբ և տվյալ ուղղությամբ կոմերցիոն աննպատակահարմարությամբ:
Ներկա պահին British Airways-ն իրականացնում է չվերթներ Լոնդոն-Բաքու-Լոնդոն երթուղով շաբաթական 6 անգամ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան