Նոյեմբերյանում զոհված զինծառայողը շուտով պետք է զորացրվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող: Ինչպես նաև տեղեկացրել էինք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կատարվել է դեպքի վայրի, Կ.Մարտիրոսյանի դիակի արտաքին զննումներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մեր տեղեկություններով Կ.Մարտիրոսյանը բնակվում էր Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Իսկ ծննդավայրը Կոշն է: Շուտով պետք է զորացրվեր: 4 եղբայր են, քույր չուներ:




Լրահոս