Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն հերքել է ուկրաինական մի շարք լրատվամիջոցների տարածած հաղորդագրություններն այն մասին, որ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Օդեսայի նահանգապետի պաշտոնից Միխայիլ Սաակաշվիլիին հեռացնելու մասին: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում, փոխանցում է Lenta.ru-ն:
Ցեգոլկոն պարզաբանել է, որ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Սաակաշվիլիի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի զարգացման հարցերը:
Մարտի 14-ին Odessit.ua պարբերականը հայտնել էր, որ Պորոշենկոն Սաակաշվիլիին աշխատանքից ազատելու մասին հրամանգիր է ստրագրել: Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել էր «բաց ամսաթվով»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան