Կուսակցություն բացելը ու կուսակցության մեջ միավորվելը մարդկանց սուվերեն իրավունքն է: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վարդան Օսկանյանի` կուսակցություն ստեղծելուն, այս մասին նշեց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:
«Ավելի լավ է իրենից հարցրեք` ոնց է ինքը տեսնում զարգացումները և կհասնի՞ արդյոք հաջողության: Իմ գնահատականով չի հասնի», – ընդգծեց նա:
Անդրադառնալով կուսակցության հետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապին` Բադեյանը ընդգծեց. «Ռոբերտ Քոչարյանը մեծ հաշվով քաղաքականությունից երբեք չի էլ հեռացել: Նա ուղղակի հրապարակային ելույթներ քիչ է ունեցել, բայց երկրի նախագահը երբեք չի կարող քաղաքականությունից դուրս լինել»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: