Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բարձրաձայնել է Ընտրական օրենսգքրի նախագիծն առանց ընդդիմության հետ քննարկման հանձնաժողով ուղարկելու հարցը:
«Մեր կարծիքով Վենետիկի հանձնաժողովը պետք է զերծ մնա որևէ մեկնաբանության կամ կարծիքի հրապարակումից մինչև բանակցությունների ներքին ընթացքն ավարտված չէ», – ընդգծեց նա:
Զուրաբյանը նաև նշեց, որ հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ խոսել են նաև ընտրությունից հետո ցուցակների հրապարակման մասին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: