Արդեն հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աննախադեպ մի հավաք է կազմակերպել. նա փակ հանդիպում է ունենալու օպերատիվ ծառայության աշխատակից շարքային օպերների հետ` առանց ղեկավարների: Մեր տեղեկություններով թվով 300 շարքային օպերների հավաքն արդեն ավարտվել է:
Ինչպես «Ժողովուրդ» -ը հայտնել էր, հավաքին ՀՀ ոստիկանության օպերատիվ ծառայության անձնակազմի ղեկավար որևէ մարմին չի մասնակցել:
ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օպերներին «դուխ է տվել» միաժամանակ կրիմինալ տարերի դեմ պայքարում առավել համարձակ քայլեր անելու համար, ինչպես նաև զգուշացրել է, որ ոստիկանության գործողությունների ցանկացած ինֆորմացիոն արտահոսք կատարողի հեղինակը խիստ կպատժվի:
Ոստիկանապետը նաև շարքային օպերներին բացատրել է այն եղանակը, թե ինչպես կարող են իրեն տեղեկություն տրամադրել ՀՀ ոստիկանության օպերատիվ ծառայության անձնակազմի ղեկավար կազմի գործողությունների վերաբերյալ, մասնավորապես, որպեսզի հնարավոր լինի կանխել քրեական տարրերի տեղեկատվության հնարավոր վաճառքը:
Թե ինչ արդյունք կտա այս խորհրդակցությունը դժվար է ասել, հուսանք որ չի լինի պարզապես բարոյախրատական դաս: