Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստում այսօր վարույթ է ընդունվել լրագրողական երեք ՀԿ-ների դիմումը՝ ընդդեմ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ նշեց «Ընդունեցինք վարույթ, քանի որ մերժման համար իրավական որևէ հիմք չկար: Որոշումը կկայացնենք երեսուն օրվա ընթացքում, պայմանավորվեցինք, որ անպայման կհրավիրենք կողմերին՝ սկզբից նպատակահարմար գտանք հրավիրել լրագրողական ՀԿ-ներին՝ հիմնավորումներն ու փաստարկները լսելու համար, ապա՝ պատգամավորին»:
Մանրամասները ` ArmLur.am-ի տեսանյութում: