Մարտի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասում: Սարի թաղում թիվ 47 դպրոցի մոտ 17-ամյա տղան դանակի հարվածից մահացել է, իսկ 6 երիտասարդներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկվա դրությամբ Սարի թաղի բնակիչ մի խումբ երիտասարդներ փախուստի մեջ էին: Սարի թաղում տարածված լուրերի համաձայն՝ կռվի մասնակիցները եղել են մոտ 50 հոգի: Իսկ վիճաբանության պատճառը եղել է ինչ-որ աղջկա շուրջ ծագած անհամաձայնությունը: Սպանված 17-ամյա Արմեն Բաղդասարյանը դեպքի օրը եղել է եղբոր հետ, որը եւս վնասվածք է ստացել: Մեր տեղեկություններով՝ իրավապահներն արդեն նրան հարցաքնել են: