Մոսկվայի արբիտրաժային դատարանում լսվում է «Philip Morris Brands Sarl» ընկերության պահանջով դատական գործը, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Ընկերությունն արգելել է հայկական «Ararat» ծխախոտի շրջանառությունը Ռուսաստանի տարածքում: Հայցվորի պնդմամբ՝ «Ararat»-ը սպառողին մոլորեցնում է, քանի որ այն իր դիզայնով հիշեցնում է «Marlboro» ծխախոտը: Ընկերությունը նշում է նաև, որ «Ararat»-ը խանգարում է «Marlboro»-ի շրջանառությանը:
Միևնույն ժամանակ, սեփականատիրոջ պնդմամբ, «Ararat» ծխախոտների ապրանքանիշը նման չէ «Marlboro»-ին և ոչ մի կերպ չի կարող մոլորեցնել սպառողներին:
«Ararat» ապրանքանիշը գրանցված է Հայաստանում: Ծխախոտի տուփի վրա պատկերված է երկրի խորհրդանիշը՝ բիբլիական Արարատ լեռը:
Գործակալությունը հայտնում է նաև, որ Մոսկվայի արբիտրաժային դատարանը իրավական մի շարք նրբություններ կպարզաբանի, հաշվի կառնվի նաև այն փաստը, որ Ռուսաստանում «Ararat»-ը մեծ տարածում ունի:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան