Հայկական կոշիկ արտադրողները «MosShoes» 66-ի արդյունքում արտահանման պատվերներ են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկ արտադրող հայրենական ութ ընկերություններ մարտի 15-18-ը մեկ միասնական տաղավարովոլորտը ներկայացնում են Մոսկվայում մեկնարկած«MosShoes’2016» միջազգային ցուցահանդեսին:Այն 67-րն է իր պատմության ընթացքում, անցկացվում է տարեկան չորս անգամ՝ հունվար, մարտ, հունիս և սեպտեմբեր ամիսներին։

Նախորդ՝ «MosShoes’2016» 66-րդ ցուցահանդեսի մասնակցության արդյունքում Հայաստանը ներկայացնող ընկերությունները շուրջ 15 000 զույգ կոշիկի արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերել, մի շարք գործարքներ բանակցությունների փուլում են։ «Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է՝ հաշվի առնելով նախորդ ցուցահանդեսի դրական արդյունքները։ Հիմնադրամը հետևողական քայլեր է անում արտահանման խթանման ուղղությամբ և, հույս ունենք, կնքված պայմանագրերը հետագայում կամպրապնդվեն ավելի երկարաժամկետ և ավելի մեծածավալ արտահանումների գործարքներով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։

67-րդ «MosShoes»-ին մասնակցում են ավելի քան 500 առաջատար կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող նորաստեղծ ու համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր ներկայացնող ընկերություններ:Հայաստանից բացի ցուցահանդեսին ներկայացված են արտադրողներ Ավստրիայից, Բելառուսից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Իսպանիայից, ընդհանուր առմամբ՝ 30 երկրներից։ «MosShoes»-ըկոշիկի ու կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է, որին տարեկան այցելում են շուրջ 12 հազար մարդ՝ հիմնականում ոլորտի մեծածախ գնորդներ և մասնագետներ։

Հայրենական կոշիկի արտադրության ոլորտն այս ցուցահանդեսին ներկայացնում են «Զեննի», «Էլեն 93» «Մաքսոլ», «Բաբիննի», «Բենիտո», «Սիմար» ընկերությունները,«Վահագն Ակուշյան», «Արտաշես Գասպարյան»ԱՁ-երը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս