Ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ ավիահարվածները կշարունակվեն. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած նրան, որ Սիրիայից Ռուսաստանի հիմնական ավիախումբը դուրս է բերվել` ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները կշարունակեն ավիահարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:

Սիրիայում Հմեյմիմ ավիաբազան շարունակում է աշխատանքը:

«Ահաբեկչության դեմ պայքարում հաղթանակի մասին վաղ է խոսել: Ռուսական ավիախումբը կշարունակի ավիահարվածները ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է փոխնախարարի խոսքը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր արձակել մարտի 15-ից Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Սիրիայում սեպտեմբերից սկսած մոտ 400 բնակավայր է ազատագրվել ահաբեկիչներից, ոչնչացվել է մոտ 2 հազար զինյալ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս