Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հանդիումը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

«Թուրքիան և Ադրբեջանը մշտապես աջակցում են միմյանց միջազգային հարթակում: Աշխարհում Թուրքիայի դերն աճում է»,- ասել է Ալիևը:

Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը մշտապես եղել է Թուրքիայի կողքին: «Շնորհակալություն եմ հայտնում մեր ադրբեջանցի եղբայրներին: Բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության խորհրդի V նիստը պետք է անցկացվեր Բաքվում, սակայն ահաբեկչությունից հետո Իլհամ Ալիևն առաջարկեց այն անցկացնել Անկարայում»:

Էրդողանի խոսքով՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի տեսանկյունից նման քայլը չափազանց կարևոր է:

Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս