«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից հիշեցրեց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի աղմկահարույց ելույթը։
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 26-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի՝ 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ժամանակ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանն անընդունելի հայտարարությամբ հանդես եկավ` ցեղասպանություն հասկացողությունը համարելով զավեշտական: «
Ես ցեղասպանություն հասկացողությունն ընդունում եմ շատ զավեշտական, շատ անընդունելի, շատ լայնածավալ ու խորացված թեմա, որով ցեղասպանություն ինչ է նշանակում՝ ցեղ վերացնել, ինչ է նշանակում 1,5 հայերի գլխատել, սա շատ անընդունելի եւ շատ անհասկանալի արարք է, որ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ …»,- ժողովի ժամանակ հայտարարել էր Վարդանյանը:
Եվ այսօր Ն. Զոհրաբյանն ընդգծեց, որ դեսպանի այս պահվածքից որևէ մեկը չփորձեց լուրջ հետևություններ անել։ «Արտգործնախարարությունը լռում է։ Նրանից եկավ մեծ պատասխան. լռությունը ևս պատասխան է։ Ո՛չ, հարգելի՛ Արտաքին գործերի նախարարություն, չի կարող լռությունը լինել պատասխան։ Սա եզակի դեպք չէ։ Փոխանակ սրա պատասխանը լիներ մեր շատ հարգված դեսպանին հետ կանչելը` մեր պաշտոնյաներն ուղղակիորեն լռում են»,- շեշտեց պատգամավորը։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: