Ընտրական օրենսգիրքը մշակվել է իշխող ուժի վերարտադրության համար. Ստեփան Դեմիրճյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին ծանոթանալուց հետո ակնհայտ է դառնում, որ այն մշակվել է իշխող քաղաքական ուժի վերարտադրության համար` առավելագույնս նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Այսօր ԱԺ ելույթների ժամին նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։

Պատգամավորը վստահ է, որ լավ ԸՕ ընտրությունների համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ «Ընտրությունները կարելի է կեղծել ամենակատարյալ ԸՕ-ով, եթե բացակայում է արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքը։ Եթե իշխանությունը չհանդուրժի կեղծիքներ, ընտրությունները չեն կեղծվի»,- հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս