
Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի առնչությամբ հայտարարություն է տարածել:
«ՄԱԿ-ը շնորհակալություն է հայտնում Շարապովային համատեղ աշխատանքի համար: Վերջին դեպքերով պայմանավորված՝ մենք որոշել ենք դադարեցնել Շարապովայի հետ համագործակցությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ռուս թենիսիստուհին խոստովանել էր դոպինգ օգտագործելու փաստը: