Հոնգկոնգի պոլիտեխնիկական համալսարանի ինժեներները ռոբոտ են ստեղծել, որը կարողանում է վիրահատություններ կատարել:
Հատկանշական է, որ այն օժտված է շոշափելի հետադարձ կապով, որը թույլ է տալիս վիրաբույժին ռոբոտի միջոցով զգալ հյուսվածքների ամրությունը:
Հոնգկոնգյան ռոբոտ վիրաբույժն արդեն փորձարկվել է խոզերի վրա, իսկ մարդու մարմնի մեջ դրա կիրառման համար հետագա մշակում է պահանջվում: