«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում այս տարվա փետրվարից սկսված խժդժությունները շարունակվում են: Ու դեռ ավարտը չի երեւում, քանի որ ինչպես կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, ինքնամաքրման գործընթացը դեռ երկար կտեւի:
Ինպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ամեն ինչ իրար խառնեց կուսակցության փոխնախագահ Աբրահամ Մանուկյանը, որը զբաղվում էր կուսակցության ֆինանսական բաշխումներով: Իհարկե, որպես վերջնանպատակ, Մանուկյանը ցանկանում է դառնալ ԲՀԿ նախագահ, որպեսզի քաղաքական առեւտրով զբաղվի եւ անձամբ կուսակիցներին պաշտոններ բաշխի համապատասխան վերաբերմունքի դիմաց: Եւ որպեսզի հասնի իր նպատակին, բնական է, պետք է դավեր նյութի կուսակցության գործող նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Թամարա Միքայելյան, Նարեկ Սարգսյան