
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել օգտագործված սպասք: Տարբեր տեսակի և որակի օգտագործված բաժակներ և ափսեներ՝ լցված մեկ պլաստմասե տարայի մեջ: Դրանք գտնվում են «Մետէքսիմ» մաքսային պահեստում, ընդհանուր քաշը կազմում է՝ 13 կգ և վաճառվում են մեկ ամբողջական լոտով: Իսկ արժեքը կազմում է մոտ 4900 դրամ: