Կօգտագործենք Ռոբերտ Քոչարյանին` ռեժիմը տապալելու համար. ՀԱԿ ներկայացուցիչ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարդան Օսկանյանը հույս ունի, որ ապագայում ստեղծվելիք ընդդիմադիր դաշինքին կմիանան նաեւ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը։ Համատեղ ավելի հեշտ կլինի վերահսկել 2017-ի ընտրությունները։ Դա շահավետ կլինի նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համար, որոնք ֆինանսական խնդիրներ ունեն:

Իսկ եթե պարզվի, որ Օսկանյանի կուսակցությունը ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը, կամ հենց նա գլխավորի համամասնական ցուցակը, ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Այս ընտրություններում մեր հիմնական թիրախը պետք է ռեժիմը լինի, միայն ու միայն, այդ դեպքում արդեն մենք կօգտագործենք Ռոբերտ Քոչարյանին` ռեժիմը տապալելու համար։ Ես որեւէ արատավոր բան դրանում չեմ տեսնում»:

Օսկանյանի կուսակցության ստեղծումը շահավետ է նաեւ ԲՀԿ-ն կուրացիա անող Հովիկ Աբրահամյանի համար` ԲՀԿ-ն այնտեղ մտցնելու սպառնալիքի տակ իր «ուզածն» առաջ տանելու մասով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս