Եվրո-2016-ից հետո կհեռանամ Իտալիայի հավաքականից. Անտոնիո Կոնտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատել է, որ Եվրո-2016-ից հետո վերադառնալու է ակումբային աշխատանքի և կհեռանա հավաքականից:

«Այժմ մենք կենտրոնացած ենք Եվրո-2016-ի վրա, որտեղ կփորձենք ցուցադրել մեր պոտենցիալը: Ինձ ճանաչողները գիտեն, որ կատարելու եմ պարտականություններս: Սակայն Եվրո-2016-ից հետո վերադառնալու եմ ակումբային ֆուտբոլ, որպեսզի մարզչական աշխատանք կատարեմ ամեն օր»,- նշել է Կոնտեն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Եվրո-2016-ից հետո 46-ամյա Կոնտեն գլխավորելու է Լոնդոնի «Չելսի»-ն:




Լրահոս