ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված իրավաբանների համաժողովում ասած խոսքերից կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ն արտաքին քաղաքականության ասպարեզում դիրքորոշումը փոխել է, սակայն հասարակության լայն շերտերն այդ մասին չգիտեն: «Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»,-հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը: Հիշեցնենք, որ 2001-ի փետրվարին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե Հայաստանը Թուրքիայից հողային պահանջներ չունի:
Անշուշտ, դժվար թե ՀՀ իշխանությունները նման քայլի գնային առանց գերտերություններից առնվազն մեկի ներքին հավանության: Ու եթե հաշվի առնենք Ադրբեջանին մեկ միլիարդի հարձակվողական զենքի վաճառքը եւ ՀՀ սահմանների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող վերջին միջոցառումները, կարծես թե տեսանելի է դառնում ՀՀ սահմաններին սպասվող լարվածության էսկալացիան, որի ընթացքում հարեւան երեք երկրներից` Ադրբեջանից, Թուրքիայից ու նաեւ Վրաստանից (առայժմ` ոչ պաշտոնապես) տարածքային պահանջներ առաջադրող Հայաստանի համար դժվար է լինելու:
Ո՞ՒՄ ԴՐԴՄԱՄԲ Է ՀՀ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՓՈԽՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ