«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը վերջին 14 ամսվա ընթացքում կորցրել է Սիրիայում և Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 22%-ը: Այս մասին ասվում է IHS վերլուծական գործակալության հետազոտության մեջ, փոխանցում է BBC-ն:
Փորձագետների հաշվարկների համաձայն՝ ծայրահեղական խմբավորումը միևնույն ժամանակ կորցրել է իր եկամուտների 40%-ը, որոնք ստացվում էին նավթի վաճառքից:
Սա վերլուծաբանները պարզաբանում են նրանով, որ ծայրահեղականներն այլևս չեն վերահսկում թուրք-սիրիական սահմանը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում հրադադարի ռեժիմի ապահովման դրական շարժ են արձանագրել:
Փետրվարի 27-ից ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախաձեռնությամբ Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը, որն աջակցվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան