
ArmLur.am-ը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկանում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հրավիրել է Անվտագության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու 2016թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Համապատասխան զեկույցներով հանդես են շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ: