Իշխանությունները կարծես թե բավական լուրջ են ընդունել կառավարության ծրագրում նշված դրույթը, որ Հայաստանը պետք է տեղ զբաղեցնի տիեզերական պետությունների շարքում: Բանն այն է, որ 2012թ. Հայաստանը ոչ միայն ներկրել, այլեւ արտահանել է տիեզերական սարքեր ու դրանց մասեր: Ըստ ԱՎԾ վիճակագրական տվյալների՝ 2012թ. Հայաստանն արտահանել է 51.9 հազար, ներկրել 79.1 հազար դոլարի տիեզերական սարքեր ու դրանց մասեր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ սարքավորումները հիմնականում ձեռք են բերվել Արաբական Միացյալ Էմիրություններից, իսկ արտահանվել Բելգիա, Դանիա, Թուրքիա եւ Իռլանդիա:
ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ