ԱՄՆ-ում նախնական կուսակցական հերթական ընտրություններում (փրայմերիզ) առաջ են անցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու միլիարդատեր Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սուպերերեքշաբթիի» փրայմերիզներ են անցկացվել Ֆլորիդայում, Իլինոյսում, Օհայոում, Հյուսիսային Կարոլինայում և Միսսուրիում:
Քլինթոնը հաղթել է իր մրցակից Բերնի Սանդերսին 4 նահանգներում, իսկ Թրամփը՝ 3 նահանգներում:
Բացի այդ, հերթական «սուպերերեքշաբթին» հիշվեց նրանով, որ Մարկո Ռուբիոն դուրս մնաց պայքարից:
Նախօրեին գրանցած հաջողությունը թույլ տվեց և՛ Քլինթոնին, և՛ Թրամփին վստահորեն հայտարարել, որ այժմ նրանք միմյանց հետ են պայքարում Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան