![](https://armlur.am/wp-content/uploads/2016/03/thumb_20160316045139654.jpg)
Էկվադորում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով 22 մարդ է զոհվել, փոխանցում է Euronews-ը:
Ռազմական ինքնաթիռը կործանվել է երկրի արևելքում, Ամազոնի ավազանի ջունգլիներում:
Ինքնաթիռում 3 օդաչու և 19 դեսանտավոր է գտնվել, բոլորը զոհվել են: Ողբերգության պատճառների մասին դեռևս չի հաղորդվում: