Ի կատարումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փետրվարի 19-ին կայացրած վճռի՝ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 3 հազար 600 եվրոյին համարժեք դրամ է հատկացնելու «Մելիքյանն ընդդեմ Հայաստանի» գործով որպես փոխհատուցում տալու համար: ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է այդ որոշման նախագիծը: Փաստորեն, հերթական անգամ առանձին դատավորների ապօրինությունների համար վճարում է Հայաստանի Հանրապետությունը հենց մեր` քաղաքացիներիս գրպանից գոյացած բյուջեից:
ՄԵՐ ՀԱՇՎԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ