ՕՐԻՆԱՑ ԱԽՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը մտադիր է երկարաձգել ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ «Հայասի գրուպ» ընկերությանը տված մաքսային արտոնությունների ժամկետը: Եվ կառավարության առաջիկա նիստում արդեն ընդգրկված է այդ որոշման նախագիծը: Գործադիրը մտադիր է մաքսային արտոնություններ սահմանել շոտլանդական վիսկու սպիրտի, էթիլ սպիրտի եւ ջինի վրա մինչեւ 2014թ. հունվարի 1-ը: Հատկանշական է, որ կառավարության բարեհաճությանն արժանացած «Հայասի գրուպ» ընկերությունը պատկանում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀԿ-ի կոալիցիոն կցորդ Արթուր Բաղդասարյանին: Եվ տարբեր ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ի անունից մարդկանց հանդեպ «վերաբերմունքը ցուցաբերվում» էր հենց «Հայասի»-ի ապրանքատեսակներով:




Լրահոս