ԿՀԱՆԴԻՊԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստվում են հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Ավելին, ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան երեկ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ եւ քննարկել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը: Ուշագրավն այն է, որ մյուս կողմից հետաձգվում է նրա այցը Հայաստան. սկզբում նախատեսված է եղել, որ Երեւան է գալու Բաքու այցից հետո: Սակայն ինչ-ինչ պատճառներով այցը հետաձգվել է: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, ապա դեռեւս հստակ չէ, թե այն երբ տեղի կունենա:




Լրահոս