
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը նպաստում է սիրիական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դա նպաստում է ռազմական լարվածության նվազեցմանն ու սիրիական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը»,-հայտարարել է Ստոլտենբերգը:
Նա նաև նշել է, որ դաշինքը «ողջունում է ցանկացած քայլ, որը նպաստում է Սիրիայում լարվածության նվազեցմանը»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 15-ից ՌԴ նախագահի հրամանով Սիրիայից դուրս են բերվել ռուսական զորքերը: