Մեկ օրը մոտ 2,5 միլիոն դոլար. որքան արժեցավ Ռուսաստանի համար Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը Սիրիայում իր ռազմական քարոզարշավի ընթացքում մոտ 546 միլիոն դոլար է ծախսել: Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տվյալներին և փորձագետների գնահատականին:

Նախորդ տարվա հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկ օրը կազմում էր մոտ 156,3 միլիոն ռուբլի (մոտ 2,5 միլիոն դոլար):

Ընդհանուր ծախսերը կազմել են 38,4 միլիարդ ռուբլի (546 միլիոն դոլար): «Սա մոտավոր թիվն է, սակայն ես պատրաստ եմ համաձայնել այդ գնահատականի հետ»,- տվյալները մեկնաբանել է ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս