«Դա արդեն կոնկրետ իշխանության տվյալ ճյուղի խնդիրն է, թե օրենքի ընձեռած հնարավորությունն ինչպես կգործածի»:
Խոսքն այստեղ հանրաքվեի մասին օրենքի վերաբերյալ է, որը կա, բայց չի կիրառվում, քանի որ չունենք հանրաքվե անցկացնելու ինստիտուտ: Եվ ահա այսպես է այս խնդրի մասին խոսում ու մեկնաբանում երկրի Սահմանադրական դատարանի նախագահը, կարծես թե խոսում է նորմալ, օրինաչափ երեւույթի մասին, եւ կարծես թե այդպես էլ պետք է լիներ: Դե եթե այդպես է մտածում հանրապետության ՍԴ նախագահը, ապա ի՞նչ կարող ենք ակնկալել մնացածներից: Եվ այսպես են մեր երկրում կիրառվում շատ օրենքներ, դրա համար էլ երկիրն այդպես էլ երկիր չի դառնում, որովհետեւ ունենք Գ. Հարությունյանի նման պաշտոնյաներ: