«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխաներ ծնվեն, եւ հայ ժողովրդի թիվը բազմապատկվի»:
Հայ ժողովրդի թվի մասին մտածելիս պետք է նախ մտածել Հայաստանի բնակչության թվի մասին, որը ոչ միայն չի բազմապատկվում, այլեւ նույնիսկ գնալով նվազում է արտագաղթի պատճառով: Իսկ արտագաղթի պայմանների հիմնական ստեղծողը ՀՀԿ-ն է, որի անբաժան մասնիկն է ծերակույտի պատվավոր անդամ Մկրտիչ Մինասյանը: Կարծում ենք՝ ավելի նպատակահարմար կլիներ Մ. Մինասյանին որեւէ պաշտոն տալ սփյուռքի նախարարությունում, քանի որ պատգամավորն ակնհայտորեն մտահոգված է սփյուռքի ընդլայնմամբ՝ հաշվի առնելով, որ ծնված երեխաների մեծ մասն ապագայում համալրելու է հայկական սփյուռքը: