Արամ Հարությունյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության նարկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեից տեղեկանում է, որ այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչներ, գլխավոր տնօրենի տեղակալ  տիկին Մարիկա Գերակիին և միջազգային կապերի գծով հայաստանյան ծրագրերի պատասխանատու  պարոն Ֆրանսուա Լա Ֆորեին: Հիշեցնում ենք, որ «Վեոլիա» ընկերությունը «Երևան Ջուր» կազմակերպության միջոցով  իրականացնում է Երևան և Եղվարդ քաղաքների ու մայրաքաղաքամերձ 29 գյուղական համայնքների ջրամատակարարում և ջրահեռացում:

Ընկերությունը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում   ջրամատակարարման և ջրահեռացման  ոլորտում հայտարարված մեկ վարձակալի ընտրության մրցույթը, առավել հաճախակի է դարձրել իր այցելությունները Հայաստան թե ընթացիկ աշխատանքների որակի վերահսկման և թե ապագա մրցույթի նախապատրաստման  հետ կապված:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հատկապես վարձակալության տրվելիք գույքի հետ կապված հարցերը: Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը կարևորել է և հյուրերի ուշադրությունը հրավիրել գույքի կառավարման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականության վրա, որ գույքը, որպես պետական սեփականություն, շարունակաբար լինելու է պետության ուշադրության կենտրոնում թե ներդրումներ կատարելու և թե արդյունավետ շահագործելու առումով:

Ա. Հարությունյանը  միաժամանակ ֆրանսիական կողմի ուշադրությունը հրավիրել է այն խնդիրների վրա, որոնք կարևորվում են մրցույթի արդյունքում: Այն է՝ նոր գործընթացները լրացուցիչ բեռ չպիտի ավելացնեն ջրօգտագործողների վրա, շահագործումը, կապիտալ ծախսերը, ներդրումները պետք է պլանավորվեն և իրականացվեն գույքի արդիականացման, սպասարկման տարածքի ընդլայնման, շահառուների կարիքների բարելավման նպատակով, պետք է էականորեն բարելավվի  ջրամատակարարման որակը:




Լրահոս