Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. գործի են դրվել խոսափողները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստը բացվել է պատգամավորների լեզվակռիվով և ծեծկռտուքով, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Ինտիմ կյանքի մասին տեսանյութերի տարածման մասին «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Բարամիձեի հայտարարությունից անմիջապես հետո լեզվակռիվ է սկսվել իշխող կուսակցության պատգամավորներ Օմար Նիշնիանիձեի, Կարլո Կոպալիանիի և «Ազգային շարժման» պատգամավոր Միխայիլ Մաչավրիանիի միջև:

Աստիճանաբար լեզվակռիվը ծեծկռտուքի է վերածվել: Կարլո Կոպալիանին գործի է դրել խոսափողն ու սկսել ծեծել Մաչավրիանիին:




Լրահոս