
ՀԱՐՑ. Եթե անձը Գերմանիայի դեսպանության կողմից ստանում է շենգենյան վիզա, ապա այդ վիզայով նա կարո՞ղ է մեկնել շենգենյան այլ երկրներ, թե՞ չի թույլատրվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, հենց դա է շենգենյան վիզայի իմաստը: Դուք կարող եք վիզայի ժամկետի սահմանում այցելել ցանկացած շենգենյան երկիր: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, սակայն, որ հիմնական նպատակակետ երկիրը (ամենաերկար կացության երկիրը) պետք է լինի այն երկիրը, որի դեսպանությունից քաղաքացին վիզա է ստացել:
Պետք է նկատի ունենալ, որ վիզայի առկայությունը Ձեզ երկիր մուտք գործելու ավտոմատ իրավունք չի տալիս, եւ վիզա ստանալուց հետո սահմանին պետք է ապացուցել, որ Դուք ապահովում եք շենգենյան սահմանային կոդեքսի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության նախապայմանները:
Հանրապետության դեսպանություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հստակ տրված է մեզ դիմած քաղաքացու հարցի պատասխանը: Մնում է՝ յուրաքանչյուրն իր հերթին օրինապահ գտնվի եւ կատարի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ օտար երկրում ավելորդ քաշքշուկներից զերծ մնալու համար: