ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ԱԺ-ում անկառավարելի իրավիճակ ստեղծվեց այն պահին, երբ քննարկվեց արագաչափերի հարցը: Առաքել Մովսիսյանն ու Նիկոլ Փաշինյանն անցան փողոցային լեքսիկոնի:
Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հաղորադգրություն է տարածել.
«ՀՀ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում ԱԺ դահլիճում ոչ խորհրդարանական բառապաշար օգտագործելու համար, բայց Կարեն Ավագյանի եւ Առաքել Մովսիսյանի հետ ստիպված եմ շփվել իրենց հասկանալի լեզվով»: